Ցանկ

Վաճառքի բաժին

(+374 91) 000 107, (+374 99) 961 000

Վաճառքի բաժին

(+374 91) 000 107, (+374 99) 961 000

ՎԱՃԱՌՔԻ ԲԱԺԻՆ
(+374 91) 000 107, (+374 99) 961 000
ՄԱՐՔԵԹԻՆԳ և PR
(+374 10) 548 891

մեր մասին

Երևանի ամենագեղատեսիլ ու բարձրադիր անկյուններից մեկում` Կասկադի Անտառային փողոցում է տեղակայված մի նորակառույց բնակելի շենք, որն անմիջապես ուշադրություն է գրավում իր ճարտարապետական հիանալի լուծումներով և ինքնատիպությամբ: Yerevan Residence անվանումը կրող լյուքս կարգի այս բնակելի շենքը հանդիսանում է ճարտարապետական արդի ոճի գեղեցիկ կառույց, որը համալրված է դասական ճարտարապետության տարրերով: Yerevan Residence-ն ամբողջովին տարբերվում է ավանդական բնակելի շենքերի մասին պատկերացումներից` հիշեցնելով բարձրակարգ հյուրանոց, որը բարեկեցություն և կատարյալ հարմարավետություն է խոստանում իր բնակիչներին: Բնակելի համալիրի նախագիծն իրականացրել է AK Development կառուցապատող ընկերությունը: Շենքի ճարտարապետական աշխատանքները հեղինակել է Արամ Մակարյանը, իսկ դիզայներական աշխատանքները՝ Տիգրան Մելիքյանը:

Yerevan Residence Էքստերիեր
Yerevan Residence Էքստերիեր
Yerevan Residence Էքստերիեր

Շենքն արտաքուստ երեսպատված է բնական տրավերտին քարով, ինչը ոչ միայն գեղեցիկ և նորաճաշակ տեսք է հաղորդում շինությանը, այլև ապահովում է հուսալիություն, ամրություն և ջերմակայունություն: Կառուցման ժամանակ օգտագործվել են միայն բարձրորակ ամրաններ և բետոնե բարդ կառուցվածք, որոնք Yerevan Residence-ը դարձնում են սեյսմակայուն, դիմացկուն ու կատարելապես ապահով:

Yerevan Residence Ինտերիեր
Yerevan Residence Ինտերիեր
Yerevan Residence Ինտերիեր

Yerevan Residence-ի` լյուքս կարգի բնակելի համալիրների շարքին պատկանելն ավելի է ընդգծվում ընդարձակ և գեղեցիկ նախասրահով, որի դիզայներական լուծումները և կահավորանքը հիշեցնում են բարձրակարգ հյուրանոցների շքասրահներ: Հարկաբաժիններն ու միջանցքները, որոնց դիզայնում օգտագործված են բնական քարեր, աչքի են ընկնում գեղեցիկ ձևավորմամμբ և լուսավորվածությամբ: Շենքն ունի հանրաճանաչ Kone ֆիննական ապրանքանիշի 2 վերելակ, որոնց ներքին հարդարանքը կատարվել է հատուկ պատվերով: